Hands to Myself

«Hands to Myself»
«Hands to Myself» սինգլի շապիկը (Սելենա Գոմես, 2015)
Սելենա Գոմեսի սինգլը
«Revival» ալբոմից
Ֆորմատթվային ներբեռնում
Ձայնագրված2015
Ժանրդանս փոփ, սինթի փոփ
Տևողություն3:20
ԼեյբլInterscope Records
ՊրոդյուսերMattman & Robin, Մաքս Մարտին
Սելենա Գոմեսի սինգլների ժամանակագրություն
«Same Old Love»
(2015)
«Hands to Myself»
(2015)
«Kill Em with Kindness»
(2016)

«Hands to Myself» երգը ձայնագրել է ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը իր երկրորդ Revival ստուդիային ալբոմի համար։ Երգը գրել են Ջասթին Թրենթերը, Ջուլիա Մայքլսը և պրոդյուսերավորել են Mattman & Robin խումբը և Մաքս Մարտինը։ Ոճային և լիրիկական երգը ոգեշնչված է երգիչ Փրինսի կատարմամբ։ «Hands to Myself»-ը երգ է միջին տեմպում, որը կարելի է ձայնագրել դանս փոփ և սինթի փոփ ժանրերում։ Գոմեսի վոկալը կրել է փոփոխություններ․ օգտագործել է բարձր ձայնային սահման, որպեսզի հասնի բելթինգի և օգտագործել է ձայնի ցածր դիապազոն, ինչի շնորհիվ երգչուհու ձայնը նմանվում է շշուկի։

«Hands to Myself»-ը ստացել է երաժշտական քննադատների արձագանքը, որոնք գովերգել են Գոմեսի բազմակողմանի վոկալային կատարումը, նաև դրական են գնահատել ոչ տիպիկ կատարումը և երգի տեքստը։

Երգը թողարկվել է որպես Revival ալբոմի երրորդ սինգլ[1][2]։ Սինգլը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում։

  1. Selena Gomez's Sexy Music Video for 'Hands to Myself' Is Finally Here: People.com
  2. Selena Gomez Drops Sultry New Video for ‘Hands to Myself’ - Speakeasy - WSJ<

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search